Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:
Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչև 2018թ. գարուն) կփակվեն ծածկոցներով և կդադարեցվեն դրանց ազդեցությունը:
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն` Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2017/12/a8f88d1256eaef0e25c7b307f6f14bfc.jpg)