Ռուսաստանում բնակելի շենքի հրդեհի հետևանքով կին ու երեք երեխա է մահացել

Ռուսաստանի Դաշնության Յամալո-Նենեցկի երկրամասի Կրասնոսելկուպ գյուղում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 4 մարդ, նրանցից երեքը երեխաներ են: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Հայտնի է, որ չորրորդ զոհը կին է:

Գիշերը բռնկված հրդեհի պատճառները դեռևս պարզ չէ: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կարողացել են դուրս բերել ևս երեք տուժածի, շենքի մնացած բնակիչները կարողացել են դուրս գալ վառվող տներից ինքնուրույն: Կրակի մարմանը մասնակցել են հրշեջ տեխնիկայի հինգ միավոր և 20 փրկարար: Հայտնի է, որ շենքի մի մասը հրդեհի արդյունքում փլուզվել է:

Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել