Ինչպե՞ս Ամանորին ճիշտ ընտրել անվտանգ և որակյալ քաղցավենիք. Առողջապահության նախարարություն

Տոնական օրերի նախաշեմին ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնների փոքրիկներին ամանորյա անվտանգ և որակյալ քաղցր նվեր ձեռք բերելու համար: Այս մասին իրազեկում են Առողջապահության նախարարությունից:

 Ամանորյա քաղցր նվերներն անհրաժեշտ է գնել կազմակերպված առևտրի կետերից:

  • Գնելիս ուշադրություն դարձնել մակնշման վրա, որտեղ արտադրողի կամ փաթեթավորողի կողմից պետք է նշված լինի նվերի պարունակությունը (դրա կազմի մեջ մտնող հրուշակեղենի տեսականին՝ նշելով կոնֆետների, շոկոլադի, տուփերի քանակները, դրանց արտադրման վայրը) փաթեթավորման ամսաթիվը, պիտանիության ժամկետները և պահպանման պայմանները, փաթեթավորող կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, սննդային արժեքը, այն նորմատիվ ակտի անունը, համաձայն որի այն պատրաստվել է:
  • Նվերն ընտրելիս նախապատվությունը պետք է տալ այն արտադրանքին, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ, հոմոգերիզացված ճարպեր:
  • Պետք է հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշն ալերգեններ են և դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ՝ այդ թվում ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաև այնպիսի հրուշակեղենային արտադրանք որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0.5 %-ի ավելի է:

Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս նախապատվությունը պետք է տալ.

  • Թխվածքաբլիթներին, ընդ որում`  ցանկալի է ընտրել ցածր կալորիականությամբ:
  • Շոկոլադե կոնֆետներին` շոկոլադը պարունակում է նաև կարիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով վիտամին A, C, E, և  հակաօքսիդանտներ:
  • Զեֆիրներին` այն չի պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցներ, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են` ագար-ագարը, դոնդողը, պեկտինը:

Միաժամանակ, պետք է հիշել, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:

Եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ միասին ներառված է նաև  խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել