ՃՈ տեսուչների կողմից կաշառք վերցնելու գործը դատարանում է

Երգիչ Սեբուն շուրջ մեկ ամիս առաջ ասուլիսի ժամանակ հայտարարել էր ճանպարհային ոստիկանների կողմից կաշառք վերցնելու դեպքի մասին։ Այս դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործն արդեն իսկ դատարանում է։ Քննվելու է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հայկազ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտնատար անձի հետ` խմբով, կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար պխահանջել և ստացել է կաշառք:

Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալվ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտնատար անձի հետ` խմբով, կաշառք տվողի ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար պխահանջել և ստացել է կաշառք:

Նշենք, որ դեռևս դատական նիստի օր նշանակված չէ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել