Թուրքական ինչ-որ անհայտ ընկերությանը տալիս եք ձեր հեռախոսներում գրանցած բոլոր զինվորականների տվյալները․ փորձագետ

Վերջերս համացանցում շատերն են մեծ ոգևորությամբ խոսում Get contact բջջային հավելվածի մասին։ Տեղեկատվական անվտանագության մասնագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այս ծրագիրը թուրքական է և հավաքագրում է կոնտակտային տվյալները․

«․․․ թուրքական ինչ-որ անհայտ ընկերությանը կամ գուցե հենց միանգամից հատուկ ծառայություններին տալիս եք ձեր հեռախոսներում գրանցած բոլոր զինվորականների համարները, անունները, գուցե նաև այլ մանրամասներ։ Կարևոր չէ, որ «ընդամենը 5 րոպեով եմ դրել, հետո հանել եմ», այն մի վայրկյանում տանում է ձեր կոնտակտները ու հետո նույնիսկ եթե ձեր համարը ջնջեք համակարգից (ու դեռ հարց է՝ իսկապես ջնջո՞ւմ է, թե ոչ), ձեր հեռախոսում գրանցված մնացած բոլոր մարդկանց կոնտակտները միևնույն է մնում են այդ ընկերության մոտ»,- գրում է Կ․ վրթանեսյանը։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել