«Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածքում շարունակվում է։ Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կբարձրանա ևս 4-5 աստիճանով և մինչև դեկտեմբերի 25-ը ձևավորված բարձր ջերմային ֆոնը կպահպանվի։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով, որը կոչվում է տաք օդի ալիք, կամ կլիմայական անոմալիա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` եկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 11.60C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.20C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.50C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: