ԱՄՆ-ում ուղևորատար գնացքի վթարի պատճառով առնվազն 6 մարդ է զոհվել

Սիեթլի մոտ գտնվող ուղևորատար գնացքի վթարի պատճառով առնվազն 6 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

BBC-ի տվյալներով՝ ավելի քան 70 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կան նախնական տվյալներ, որ մինչև ռելսերից դուրս գալը, գնացքը ինչ-որ բանի բախվել է:

Հիշեցնենք, որ ուղեւորատար Amtrak գնացքը ռելսերից դուրս է եկել Վաշինգթոն նահանգի Սիեթլի մոտ:
Գնացքի վագոններից մեկը էստակադից մայրուղի է մտել՝ հարվածելով մի քանի մեքենաների: Վարորդների թվում մահացածներ չկան:
Հայտնի է, որ վթարի է ենթարկվել 501 գնացքը, որը Վանկուվերից ուղևրովում էր  Յուջին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել