«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող երկու անձանց նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել՝ սանիտարի կողմից: Այս մասին հայտնել էր հիվանդներից մեկի հարազատը, սակայն կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանի Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ պացիենտներն են հարձակվել սանիտարի վրա:
«Ամեն ինչ հակառակն է եղել, սանիտարն է վնասվել: Հիվանդը հարձակվել է սանիտարի վրա և «ճղել» է նրա ճակատը: Հիվանդին ոչինչ չի եղել»,-նշեց նա:
Արեգա Հակոբյանը նշում է, որ վնասվածք ստացած սանիտարը շատ պարկեշտ անձնավորություն է, երկար տարիներ աշխատում է կենտրոնում և նրա հետ կապված ոչ մի խնդիր չի եղել: