2017թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը   ներառյալ սահմանվում է շուրջօրյա հերթապահություն. քաղաքապետի կարգադրություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարգադրել է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (Արգիշտիի հ.1), Երևանի  վարչական շրջանների  ղեկավարների աշխատակազմերի  վարչական  շենքերում, Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպություններում և կենսաապահովման ոլորտի  ծառայություններ մատուցող ընկերություններում՝  2017թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը   ներառյալ` սահմանել շուրջօրյա հերթապահություն:
«Ընդունել ի գիտություն, որ.
1)Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում (Արգիշտիի հ.1)՝ հերթապահությունն իրականացվելու է Երևանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնում՝ ճգնաժամային կառավարման բաժնի (1-ին հարկ, հ.121սենյակ, հեռ.1-08, 011-51-40-06) և սույն կարգադրության հավելվածի ցանկում նշված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից (2-րդ հարկ, հ.224/1 սենյակ, հեռ.011-51-40-00).
2)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության վարչությունները և հասարակական կարգի պահպանության  ծառայությունը՝  շուրջօրյա հերթապահությունն իրականացնելու են իրենց աշխատավայրերում.
3)Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Երևանի քաղաքային ենթակայության կազմակերպությունների վարչական շենքերում և կենսաապահովման ոլորտի  ծառայություններ մատուցող ընկերություններում՝ շուրջօրյա հերթապահությունն իրականացվելու է համաձայն ներկայացված ցուցակների.
4)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հերթապահության նկատմամբ հսկողությունն իրականացնելու են, սույն կարգադրության հավելվածում նշված կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, իսկ վերահսկողությունը՝  պատասխանատու պաշտոնատար անձինք:
3.Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, քաղաքաշինության և հողի վերահսկողության, կոմունալ տնտեսության վարչությունների և հասարակական կարգի պահպա-նության ծառայության պետերին՝ 2017թ. հունվարի 9-ին ամփոփել և նույն օրը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին տրամադրել Ամանորյա տոնական օրերին ստացված հեռախոսազանգերի և դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկություններ՝ սույն կարգադրությանը կից օրինակելի ձևերին համապատասխան /աղյուսակներ հ.1, հ.2/։
4.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ սույն կարգադրության մասին քաղաքացիների իրազեկումն ապահովել  Երևանի  պաշտոնական համացանցային կայքում  (www.yerevan.am):
5.Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի վարչական շրջանների ղեկավարների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների վրա:
6.Սույն կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ս.Մակարյանի վրա»,-նշված է կարգադրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել