Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով սահմանվում է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը, որոնց օտարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 25-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի օտարումը:
Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը, որոնց օտարումը ազատվում է ԱԱՀ-ից:
Կարգավորման առարկան. թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը, որոնց օտարումը ազատվում է ԱԱՀ-ից:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել այն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի ցանկը, որոնց օտարման մասով սահմանված է ԱԱՀ-ից ազատման արտոնություն:
Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը |
Անվանումը |
7103 | ագաթ (բոլոր գույները) |
7103 | ագաթ ժապավենաձև |
7103 | ագաթ հրակարմիր |
7103 | ագաթ մամռագույն, պրազեմ |
7103 | ազուրիտ |
7103 | ալբիտ, ժադեի |
7103 | ալեքսանդրիտ |
7103 | ալեքսանդրիտային կատվի աչք |
7104 | ալեքսանդրիտ արհեստական |
7102 | ալմաստ բնական չմշակված կամ մշակված, բայց չշրջանակված կամ չամրացված, այդ թվում` |
7102 10 |
ալմաստ չտեսակավորված |
7102 21 | ալմաստ չմշակված կամ կտրված կամ ճեղքված` ենթակա սկզբնական վերամշակման |
7102 29 | այլ տեսակի ալմաստներ ալմաստներ ոչ արդյունաբերական |
7102 31 | ալմաստ չմշակված կամ կտրված կամ ճեղքված` ենթակա սկզբնական վերամշակման |
7102 39 | այլ տեսակի ալմաստներ |
7104 | ալմաստ արհեստական |
7103 | ակվամարին |
7103 | ամետիստ |
7103 | ամետրին |
7103 | անդալուզիտ |
7103 | ամազոնիտ |
7103 | ապատիտ (բոլոր գույները) |
7103 | աստղանախշ ռուբին |
7103 | արևակն (օպալ) (տարբեր գույների) |
7103 | արևային քար |
7103 | բերիլլ (բոլոր գույները) |
7103 | գելիոտրոպ, արնագույն յաշմա |
7103 | գեմատիտ, արնագույն |
7103 | գիդենիտ |
7103 | գոշենիտ |
7103 | դամբուրիտ |
7103 | դիոպսիդ |
7103 | զմրուխտ (կանաչ գույն-Cr) |
7104 | զմրուխտ արհեստական |
7103 | էնստատիտ-գիպերստեն |
7103 | էվկլազ |
7103 | էպիդոտ |
7103 | ժադեիտ, ժադ |
7103 | լաբրադորիտ |
7103 | լազուլիտ |
7103 | լազուրիտ |
7103 | լեռնային բյուրեղապակի |
7103 | խլորմելանիտ |
7103 | խրիզոկոլլա |
7103 | խրիզոպրազ |
7103 | կալցիտ |
7103 | կասսիտերիտ |
7103 | կարնեոլ |
7103 | կվարց շագանակագույն |
7103 | կվարց կանաչ, պրազիոլիտ |
7103 | կվարց վարդագույն |
7103 | կվարց ծխագույն |
7103 | կվարց-ավանտյուրին |
7103 | կվարց երկնագույն |
7103 | կվարցային կատվի աչք |
7103 | կվարցային բազեի աչք |
7103 | կվարցային վագրի աչք |
7103 | կվարց մանուշակագույն |
7104 | կվարց արհեստական |
7103 | կոռնեռուպին |
7103 | կորդիերիտ |
7103 | կորունդ |
7103 | կորունդ արհեստական (տարբեր գույները) |
7104 | կուբիկ ցիրկոնիում |
7103 | կունցիտ |
7103 | հասպիս (յաշմա) |
7103 | մալաքիտ |
7101 | մարգարիտ ծովային |
7101 | մարգարիտ քաղցրահամ ջրի |
7101 | մարգարիտ ծովային կուլտիվացված |
7101 | մարգարիտ քաղցրահամ ջրի կուլտիվացված |
7103 | մաու-սիտ-սիտ |
7103 | մորիոն |
7104 | մուասանիտ |
7103 | նեֆրիտ |
7103 | նռնաքար, ալմանդին |
7103 | նռնաքար, ռոդոլիտ |
7103 | նռնաքար, անդրադիտ |
7103 | նռնաքար, դեմանտոիդ |
7103 | նռնաքար, մելանիտ |
7103 | նռնաքար, գրոսուլյար (տարբեր գույների) |
7103 | նռնաքար, քրոմգրոսուլյար |
7103 | նռնաքար, գեսոնիտ |
7104 | նռնաքար, պիրոպ |
7103 | նռնաքար, սպեսարտին |
7104 | նռնաքար, ուվարովիտ |
7103 | նռնաքար արհեստական |
7103 | շափյուղա (սապֆիր) |
7103 | շափյուղա աստղաթրաշ |
7103 | շափյուղա սև աստղաթրաշ |
7103 | շափյուղա կամ կորունդ` գույնի նշումով |
7103 | շափյուղային կատվի աչք |
7103 | շպինել (բոլոր գույները) |
7104 | շպինել արհեստական |
7103 | չարոիտ |
7103 | պադպարաջա (նարնջագույն) |
7103 | պիրիտ (մարկազիտ) |
7103 | ռոդոնիտ |
7103 | ռոդոխրոզիտ |
7103 | սարդօնիքս |
7103 | սերպենտին |
7103 | սկապոլիտ |
7103 | սմիթսոնիտ |
7103 | սպաթ ավանտյուրինային |
7103 | սպոդումեն (բոլոր գույները) |
7103 | սուտակ (ռուբին) |
7103 | սֆեն, տիտանիտ |
7103 | տանզանիտ |
7103 | տիսանիտ |
7103 | տսավոլիտ, տսավորիտ |
7103 | տոպազ (բոլոր գույները) |
7103 | տուլիտ |
7103 | տուրմալին (բոլոր գույները) |
7103 | ցիտրին (դեղին կվարց) |
7103 | ցիրկոն (բոլոր գույները) |
7103 | ցոիզիտ (բոլոր գույները) |
7103 | փիրուզ |
7103 | քաղքեդոն |
7103 | քրիզոբերիլ |
7103 | քրիզոբերիլային կատվի աչք, ցիմոֆան |
7103 | օբսիդիան (հրաբխային ապակի) |
7103 | օլիվին, պերիդոտ, քրիզոլիտ |
7103 | օնիքս |
7103 |
օրտոկլազ (ադուլյար, լուսնաքար) |