200 հազար դրամ վճարելով զորակոչը բաց թողած անձիք կարող են ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին,  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրինագիծը:

Օրինագծի համաձայն՝  բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան, ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ, ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք:

Օրենքը կգործի մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել