Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին դեկտեմբերի 4-ին այցելել է հանրապետության կենտրոնական և արևելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահները դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել մի շարք զորանոցների և այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին:
Այնուհետև նախագահները մարշալ Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտում անվանի զորավարի հուշարձանին: