Լույսերով զարդարված տոնածառը կարող է բռնկվել և մոխրանալ վայրկյանների ընթացքում

Բրիտանական Independent պարբերականն անդրադարձել է տոնածառների լույսերով զարդարանքների հետևանքով բռնկված հրդեհների և դրանց հետևանքով մարդկային զոհերի ու վիրավորների հարցին։ Հրապարկված տեսանյութում երևում է, թե ինչպես է Ամանորի տոնածառը վայրկյանների ընթացքում մոխրանում։ Չոր ծառն ավելի արագ է այրվում, քան թերթը։ 2010-2012 թվականների ընթացքում տոնածառի բռնկման 200 դեպք է եղել, որոնց հետևանքով 10 մարդ մահացել է, 20 մարդ վնասվածքներ ստացել և շուրջ 17 միլիոն դոլարի գույքային վնասներ են եղել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել