Քաղաքացիներին 600 հաշմանդամության սայլակների և 1100 լսողական սարքերի հավաստագրեր կտրամադրվեն

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և DEAFSKILLS միջազգային ասոցիացիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ պետական հավաստագրերի հիման վրա լսողական խնդիրներ ունեցող անձանց հասարակությանն ինտեգրելու ուղղությամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս հուշագիրը հնարավորություն կտա, որպեսզի լսողական խնդիրներ ունեցող անձինք իրենց հասարակության լիարժեք անդամ զգան: Եվ կարվի, առաջին հերթին, նրանց զբաղվածությունը ապահովելու միջոցով:

Նախարարը խոսեց, հաշմանադություն ունեցող անձանց սայլակների և լսողական սարքերի տրամադրման հարցին նույնպես․ «Այս տարվա համար նախատեսված է 600 հաշմանդամության սայլակների և 1100 լսողական սարքերի հավաստագրեր տրամադրել»,-նշեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել