Հանդիպումներ՝ պարզելու մաքսային ոլորտում առկա խնդիրները

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 1-ին, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ, կոմիտե է հրավիրել արտաքին տնտեսական գործունություն իրականացնողներին՝ երկխոսության միջոցով պարզելու մաքսային ոլորտում առկա խնդիրներն ու հարցադրումները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հանդիպման նպատակն աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խոչընդոտների վերհանումն է, որպեսզի մեր ամենօրյա աշխատանքով հետամուտ լինենք առկա խնդիրների վերացմանը»,-նշել է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Գեղամ Մովսիսյանը: Որդեգրելով մաքսային ընթացակարգերի պարզեցման, մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատման, ներմուծողների և արտահանողների համար առավել բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծման քաղաքականությունը՝ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի խոսքով՝ նմանօրինակ հանդիպումները մաքսային ոլորտում իրականացված բարեփոխումների վերաբերյալ բիզնեսի մոտեցումները հասկանալու հնարավորություն են ստեղծում:

«Հետևելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման միտումներին՝ ՊԵԿ-ը հետամուտ է մաքսային գործընթացների ամբողջական ավտոմատացմանը, բայց քանի որ դեռևս մաքսային ծառայող-տնտեսվարող շփումն ամբողջությամբ չի վերացվել, ապա այսօրվա հանդիպման գլխավոր նպատակը հենց այդ շփման ընթացքում ի հայտ եկող ռիսկերի վերլուծումն է»,-ընդգծել է մաքսային հսկողության վարչության պետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել