Մշակույթի նախարարությունից 2 ներկայացուցիչ կմեկնեն Սեուլ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին մասնակցելու համար

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել:

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանին 2017 թվականի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 1-ը գործուղել Կորեայի Հանրապետություն (Սեուլ) և 2017 թվականի դեկտեմբերի 3-8-ը՝ Կորեայի Հանրապետություն (Ջեջու կղզի), իսկ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանին 2017 թվականի դեկտեմբերի 3-10-ը՝ Կորեայի Հանրապետություն (Ջեջու կղզի)՝ Սեուլի մշակութային ժառանգության, կայուն զարգացման և քաղաքային վերականգնում. Ճանապարհ դեպի կանաչ տնտեսական աճի ներդրումներ միջազգային սեմինարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
Արև Սամուելյանի՝ Կորեայի Հանրապետություն (Ջեջու կղզի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) օրապահիկի և գիշերավարձի ծախսերը՝ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված գումարներից՝ «Աջակցություն ոչ նյութական մշակութային ժառանգությանը» ծրագրի միջոցների հաշվին.
2) ճանապարհածախսը (Սեուլ-Ջեջու-Սեուլ)՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ՝
1) Արև Սամուելյանի՝ Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին.
2) Նաիրա Կիլիչյանի՝ Կորեայի Հանրապետություն (Ջեջու կղզի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի՝ Կորեայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը»,-նշված է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել