ԱԻՆ-ում տեսչական ստուգումները շարունակվում են

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց զգալի մասը չի անհանգստանում իր կացարանի և աշխատավայրի անվտանգության համար, անտարբեր է իր և հարազատների անվտանգության ու առողջության նկատմամբ:

Հաճախ դրա մասին են վկայում շենք-շինություններից բացակայող կրակմարիչները, հրդեհային անվտանգության կանոնների չիմացությունը կամ դրանց չհետևելը: Նկատվում է նաև հասարակության կողմից հրդեհի և դրա վտանգավոր գործոնների իրական սպառնալիքի թերագնահատում:

Հրդեհներից և դրանց աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն և փորձված միջոցը եղել և մնում է հրդեհային անվտանգության կանոնների պահանջների իմացությունը և անշեղ կատարումը: Յուրաքանչյուրը պետք է գիտենա հակահրդեհային պաշտպանության վերաբերյալ հիմնական տվյալները, հրդեհի մասին տեղեկացման և հրդեհաշիջման գործողությունների կարգը, տարահանման ձևերն ու միջոցները և այլն: Սա կօգնի նվազեցնել հրդեհների առաջացման հավանականությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ՝ ողբերգական հետևանքներից:

2018 թ. ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կանցկացվեն ռիսկի վրա հիմնված ստուգումներ հանրապետության թվով 473 օբյեկտներում:

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից 2018 թվականին ռիսկի վրա հիմնված ստուգումների անցկացման ծրագիրն ամբողջությամբ ներկայացված է այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել