Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ դեկտեմբերի 2-ին երեկոյան պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Akhaltskha.net-ը:
Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում և չի վնասվել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ:
Ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հետաքննությունը, ինչը նշանակում է, մեկ այլ անձի նյութի, կարողության վնաս:
Կատարվում է քննությույն: