Նովոսիբիրսկի մարզի Ստոպնոյ գյուղում բնակելի տան հրդեհի հետևանքով մահացել է 5 երեխա: Այս մասին հայտնում է lenta.ru կայքը:
Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան, ծխի հոտը զգացել են հարևաններն ու շտապել դուրս, ինչից հետո հասկացել են, որ հարևանների բնակարանն այրվում է:
Տան տերը հասցրել է դուրս փախնել շենքից, ավելի ուշ դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներ: Տան ներսում մնացել են մեկուկեսից մինչև 7 տարեկան 5 երեխաներ, որոնց փրկարարները գտել են արդեն մահացած վիճակում:
Ենթադրվում է, որ երեխաները մահացել են հրդեհի բռնկման առաջին րոպեներին: