Արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի:
Այս մասին ամրագրված է քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածում:
Պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:
Քրեական վարույթն իրականացնող մարմինները պարտավոր են իրականացնել սույն օրենսգրքով նախատեսված` արդարացվածի իրավունքների վերականգնմանն ուղղված բոլոր միջոցառումները: