Ի՞նչ է անհրաժեշտ՝ դատարանների անկախության մեծացման համար. հարցում

«Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում արդարադատության ոլորտում մարդկանց կարիքների  ու փորձի վերաբերյալ հավաքագրված և վերլուծված քանակական և որակակակն տվյալների համաձայն՝ դատարանների անկախության նպաստող գործոնների անհրաժեշտությունը համակարգի հետ առնչություն ունեցող և չունեցող քաղաքացիների խմբերում էականորեն չի տարբերվում:

Երկու դեպքում էլ դատարանների անկախության մեծացման 3 հիմնական քայլերը համարվում են հետևյալները՝ 1) ձևավորել դատավորների գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն, 2) բարելավել դատավորների պատասխանատվության կարգի արդյունավետությունը, 3) նպաստել դատավորների հաշվետվողականության բարձրացմանը:

Սակայն այս հարցում ակնառու է, որ առնչություն ունեցողների խմբում մոտ 2,5 անգամ կրճատվում է հարցի վերաբերյալ կարծիք հայտնել դժվարացողների թիվը՝ 2,7 տոկոսից դառնալով 1,1 տոկոս:

Տվյալները վերցված են արդարադատության նախարարության և Եվրամիության համատեղ իրականացրած «Արդարադատության մոնիթորինգ» զեկույցից:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել