«Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում արդարադատության ոլորտում մարդկանց կարիքների ու փորձի վերաբերյալ հավաքագրված և վերլուծված քանակական և որակակակն տվյալների համաձայն՝ դատաիրավական մարմինների անկախության խոչընդոտների վերաբերյալ ընկալումները տարբեր են քաղաքացիների մոտ որոնք առնչություն ունեցել են և որոնք առնչություն չեն ունեցել արդարադատության համակարգի հետ:
Եթե առաջին դեպքում դատարանը, դատախազությունը, քննչական կոմիտեն համարվում են 1) պատասխանատվության կարգերի թերացում՝ 29,6 տկոս, 2) գործունեության վերահսկողության պակաս՝ 27,5 տոկոս, 3) հաշվետվողականության պակաս՝ 29,6 տոկոս, ապա առնչությունը ունեցող քաղաքացիները և կամ նրանց ընտանիքի անդամները կարծում են, որ 1-ին հիմնական խոչընդոտը դատավորների գործունեության վերահսկողության պակասն է՝28,6 տոկոս, 2-րդը՝ պատասխանատվության կարգերի թերացումը ՝ 24 տոկոս, իսկ 3-րդ խոչընդոտը համարում են սոցիալական վիճակը՝ 14,9 տոկոս:
Համակարգի հետ առնչության փորձ ունեցող քաղաքացիները մոտ երկու անգամ ավելի շատ են հակված այն տեսակետին, որ դատավորների անկախ գործունեության համար խոչընդոտներ չկան:
Հաշվետվողականության պակասը՝ որպես անկախության խոչընդոտ, ավելի շատ կարևորվել է 18-30 տարեկան երիտասարդների և բարձրագույն կրթական մակարդակ ունեցող հարցվորների կողմից՝ 46,5 տոկոս:
Գենդերային ցուցանիշով վերլուծության պարագայում խոչընդոտների առաջնայնությունը խախտվում է. կանանց մեջ առաջին մեծ խումբ հիմնական խոչընդոտ համարում է սոցիալական վիճակը՝ 79,6 տոկոս: Իսկ արական սեռի ներկայացուցիչների համար բոլոր խոչընդոտների կողքին առաջնային է դառնում կաշառակերության առկայությունը՝ 83,3 տոկոս:
Տվյալները վերցված են արդարադատության նախարարության և Եվրամիության համատեղ իրականացրած «Արդարադատության մոնիթորինգ» զեկույցից:
Եվգենյա Համբարձումյան