Հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 8-րդ մասը՝ տեղեկացվում է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով ՀՀ արդարադատության խորհրդում հարցազրույցը տեղի է ունենալու 2017 թ-ի դեկտեմբերի 12-ին և 13-ին ժամը 11:00-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական շենքում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտից:
ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առաջարկվում է իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին՝ ՀՀ արդարադատության խորհրդում հարցազրույցին ներկա գտնվելու համար, մինչև ս.թ. դեկտեմբերի 6-ը ներառյալ համապատասխան հայտ ներկայացել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ (հասցեն՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):
Ղեկավարվելով ՀՀ դաական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասով՝ ՀՀ արդարադատության խորհրդրդի աշխատակազմը կընրի համապատասխան հայտ ներկայացրած ՀԿ-ների մինչև 5 ներկայացուցիչ՝ ըստ դիմումների առաջնահերութության: