«Աշոցքում այս գիշեր գրանցվել է -21աստիճան ցուրտ». այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով:
Օդի ջերմաստիճանը 2- 4-ն էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: