Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմի կառավարման խորհրդի նիստում հաստատվելուց հետո մարմնի պաշտոնական՝ prosafe.am կայքում հրապարակել է 2018 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը։ Դրանում ընդգրկված է 240 տնտեսվարող ընկերություն։
Տնտեսվարողները արդեն կարող են տեղեկանալ՝ եկող տարի ներառվա՞ծ են ստուգվողների թվում, թե՝ ոչ։
ՇՎՏՄ-ն միաժամանակ եւս մեկ անգամ տնտեսվարողներին կոչ է անում՝ խախտումներից զերծ մնալու համար ծանոթանալ իրենց ոլորտին վերաբերող տեխնիկական կանոնակարգերին, որոնք եւս հրապարակված են մարմնի կայքէջում եւ ըստ այդմ՝ շտկել իրենց մոտ առկա թերությունները։