Ոստիկանությունը հրավիրում է հանրային քննարկման

Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 16-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկություններն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչություն` 010-59-60-91 հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել