Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրերով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ռուսական «ВИС» շինարարական ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներին։

Ընկերության փոխտնօրենը ներկայացրել է իրենց գործունեությունը, իրականացրած նախագծերը և ընդգծել, որ ունեն Հայաստանում խոշորամասշտաբ ծրագրեր իրականացնելու բավարար միջոցներ, փորձ և ցանկություն։

Կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» հարավային մասում բարդ ենթակառուցվածքներ ընդգրկող հատվածի շինարարության մանրամասները։

Ներկայում բանակցություններ են ընթանում մի քանի միջազգային խոշոր ընկերությունների հետ։ Ռուսական «ВИС» ընկերությունը նույնպես հետաքրքրված է այս ծրագրի իրագործմամբ։

Նախագիծը դեռ քննարկման փուլում է, յուրաքանչյուր հետաքրքրված ընկերություն ուսումնասիրությունների արդյունքում ներկայացնելու է իր առաջարկն ու պայմանները։

Նախարարն առաջարկեց նույն սկզբունքով համագործակցել նաև «ВИС»-ի հետ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել