2017 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Վարչական դատարանում զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկի պատճենն ստանալու պահանջով հայցի քննության շրջանակում պարզվեց, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել:
Այս մասին տեղեկանում ենք Հելսինկյան կոմիտեի Վանաձորի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Չնայած նախորդ դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ձեռնարկը կգաղտնազերծվի և ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով օգոստոսին հասանելի կլինի նաև arlis.am համակարգում:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ: