Քննիչների և դատախազի միջև տեղի ունեցած միջադեպի մասով ՔԿ կարգապահական հանձնաժողովում միջնորդություն չի ներկայացվել

Նոյեմբերի 20-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծեծկռտուք էր տեղի ունեցել երկու քննիչների և դատախազի միջև։

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դատախազների կողմից քննիչին ծեծի ենթարկելու նախնական պատճառը՝ դատախազների բանավոր ցուցումը չկատարելն է. «Նախնական տվյալների՝ որևէ գործի քննարկման ժամանակ դատախազը բանավոր ցուցում է տվել քննիչին, քննիչը չի համաձայնել բանավոր ցուցման հետ և ասել է՝ գրավոր տվեք, օրենքը գրավոր է պահանջում»:

Այս դեպքի հետ կապված Կարգապահական հանձնաժողովում միջնորդություն չի ներկայացվել, գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է, պաշտոնական քննությունը կկատարվի, շատ հարցերի պատասխաններ կներկայացվեն:

Որպես իրավաբան նա նշեց, որ այդ դեպքի ազդեցությունը իրավապահ համակարգի նկատմամբ հանրային ընկալման խնդիր կարող է առաջանալ. «Երբ որ քննիչ և դատախազ, միմյանց հետ հարցերը պարզելու համար ընտրում են ծեծի եղանակը, դա մեծ բացասական ազդեցություն է թողնում իրավապահ մարմինների, մասնավորապես, քննչական կոմիտեի և դատախազության հանրային լեգիտիմության վրա»,-նշեց Արթուր Ղամբարյանը:

Նշենք, որ միջադեպը տեղի էր ունեցել  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Նազարյանի և նույն շրջանների դատախազության դատախազներ՝ եղբայրներ Նարեկ Խաչատրյանի և Հայկ Խաչատրյանի միջև:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել