Նոյեմբերի 30-ին, ժամը 11.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1976 թ. ծնված Օզո Ա.-ն, որը 2001թ. հուլիսի 13-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳՎ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 4-րդ մասի (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերում, պահում, տեղափոխում, պատրաստում, վերամշակում) մեղադրանքով: