Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 և մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերն էլ բացահայտվել են։
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 2 դեպք։
Բացահայտվել է խարդախության 5, գողության և խուլիգանության 3-ական, ապօրինի ծառահատման 2, անձի առևանգման, յուրացման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել