Բրյուսելում քննարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը միջազգային փաստաթղթերի կազմման գործում

Նոյեմբերի 29-30-ը Բրյուսելում կայացել է Մարդու իրավունքների եվրոպական հաստատությունների գլխավոր ասամբլեան, որին մասնակցել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Բելգիայի մայրաքաղաքում կայացած երկօրյա համաժողովի ընթացքում մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող միջազգային կառույցների և ավելի քան քառասուն երկրների օմբուդսմանների ներկայացուցիչները քննարկել են  մարդու իրավունքների պաշտպանության առանձին ոլորտներում համագործակցության հնարավոր ձևաչափերին, փորձի փոխանակման հարցումփոխադարձ աջակցության, մարդու իրավունքների ոլորտում միասնական մոտեցման հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Համաժողովում ընդգծվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունավետությունը, միջազգային հեղինակավոր կառույցների հետ համագործակցության փորձը, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների մասնագիտացված աշխատանքային խմբերում ակտիվ ներգրավվածությունն ու արդյունավետ աշխատանքը։

Առանձին օրինակով քննարկվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը՝  միջազգային կառույցների փաստաթղթերի կազմման գործում։

Մարդու իրավունքների եվրոպական հաստատությունների գլխավոր ասամբլեայի նիստում ներկայացվել է կառույցի գործողությունների տարեկան հաշվետվությունը, 2018թ.  աշխատանքային գործունեության ծրագիրը, միջազգային համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Համաժողովի ավարտին ընդունվել է հայտարարություն, որում ընդգծվել է Եվրոպայում իրավապաշտպան ոլորտում մարդու իրավունքների ազգային հաստատությունների կարևորությունը։

Հարգանքով՝

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել