Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.90C: Բարձր լեռնային շրջաններում 2000 մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական միջին արժեքները բավականին ցածր են` -5…-110C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը:
Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984 թ.) հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987 թթ., 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև 14… -150C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -320C: Լեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը հասել է -400C (Պաղակն) 1948 թ.:
Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002 թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանն ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:
Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -320C (Արարատ), ցերեկը -160C, Երևանում` -280C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճանը եղել է -270C (1953 թ.):
Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել 1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008 թթ., այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21…+220C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+260C (Շնող, Բագրատաշեն, Կապան):
Կայանները | ջերմաստիճան |
ամսական տեղ. քան. (մմ) |
տեղումներով միջին օրերի թիվը | ||
միջ. | առավ. | նվազ. | |||
ԲԵՐԴ | 2.7 | 23 | -14 | 17 | 5.9 |
ԻՋԵՎԱՆ | 2.6 | 24 | -16 | 22 | 6.2 |
ԴԻԼԻՋԱՆ | 0.4 | 20 | -20 | 22 | 6.7 |
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ | -1.8 | 19 | -31 | 22 | 6.3 |
ՏԱՇԻՐ | -2.5 | 17 | -34 | 19 | 6.6 |
ՎԱՆԱՁՈՐ | -1.3 | 18 | -23 | 18 | 6.8 |
ԱՄԱՍԻԱ | -5.8 | 11 | -25 | 44 | 11.0 |
ԱՇՈՑՔ | -8.2 | 11 | -35 | 33 | 10.0 |
ԳՅՈՒՄՐԻ | -5.1 | 14 | -31 | 24 | 10.0 |
ԱՊԱՐԱՆ | -5.7 | 12 | -32 | 46 | 10.5 |
ՃԱՄԲԱՐԱԿ | -2.8 | 14 | -25 | 23 | 7.7 |
ՍԵՎԱՆ | -2.9 | 11 | -17 | 16 | 10.2 |
ՄԱՐՏՈՒՆԻ | -2.9 | 15 | -26 | 24 | 7.8 |
ՄԱՍՐԻԿ | -5.9 | 14 | -29 | 22 | 7.8 |
ԳԱՎԱՌ | -4.8 | 13 | -30 | 17 | 6.4 |
ՀՐԱԶԴԱՆ | -5.0 | 13 | -28 | 46 | 10.1 |
ԹԱԼԻՆ | -2.9 | 14 | -25 | 24 | 8.0 |
ԱՇՏԱՐԱԿ | -0.5 | 20 | -21 | 31 | 8.2 |
ԱՐՄԱՎԻՐ | -0.9 | 20 | -30 | 16 | 6.5 |
ԵՐԵՎԱՆ | -0.1 | 22 | -28 | 26 | 8.2 |
ԱՐՏԱՇԱՏ | -0.6 | 22 | -27 | 17 | 6.3 |
ԱՐԱՐԱՏ | -0.2 | 22 | -32 | 16 | 5.8 |
ԵՂԵԳՆԱՁՈՐ | -0.9 | 20 | -22 | 34 | 8.2 |
ՋԵՐՄՈՒԿ | -4.8 | 13 | -25 | 67 | 12.3 |
ՍԻՍԻԱՆ | -2.2 | 19 | -30 | 18 | 7.0 |
ԳՈՐԻՍ | 1.4 | 23 | -18 | 34 | 7.0 |
ԿԱՊԱՆ | 2.5 | 26 | -18 | 26 | 6.1 |
ՄԵՂՐԻ | 4.0 | 26 | -14 | 15 | 5.5 |
Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզերի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8…+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -20…-240C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-140C, միջին բացարձակ առավելագույնը` +10…+110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 15…26 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզերի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -5…-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 0…+50C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -25…-300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -15…-210C, միջին բացարձակ առավելագույնը` +4…+80C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…55 մմ ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-30C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5…+100C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -22…-270C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -16…-200C, միջին բացարձակ առավելագույնը +11…+120C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ(նորման` 19…20 մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…+20C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +8…+130C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում`գիշերը մինչև -12…-160C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -9…-120C, միջին բացարձակ առավելագույնը` +14…+170C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 21…23 մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում 0…-10C, լեռնային շրջաններում` -5…-70C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +8…+100C, լեռնային շրջաններում` 0…+50C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -20…-230C, լեռնային շրջաններում` -25…-270C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում`-12…-130C, լեռնային շրջաններում` -17…-180C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում +10…+110C, լեռնային շրջաններում` +5…+60C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 28…35 մմ, լեռնային շրջաններում 73 մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +1…+40C, նախալեռնային շրջաններում` -3…-5 0C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +10…+140C, նախալեռնային շրջաններում` +2…+70C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10…-150C, նախալեռնային շրջաններում` -15…-200C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում -6…-100C, նախալեռնային շրջաններում -13…-200C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում +15…+190C, նախալեռնային շրջաններում +11…+140C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 15…27 մմ, նախալեռնային շրջաններում 19.,.54 մմ):
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…+10C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +8…+100C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -20…-220C, բարձրադիր մասերում մինչև -13…-150C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը`-11…-130C, միջին բացարձակ առավելագույնը` +10…+110C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:
Սևանա լճի 2017թ. հոկտեմբեր ամսվա ջրային հաշվեկշիռը
Սևանա լճի ավազանում հոկտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 6.0…8.00C, որը եղել նորմայի սահմաններում:
Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 10-ին և 26-ին՝ +18…+220C, երբ օրական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 1…5 աստիճանով:
Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է հոկտեմբերի 6-ին և 18-22-ին՝ -4…00C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1…4 աստիճանով:
Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 110-140%, Շորժայում՝ 67%:
Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է նորմայի 83%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 58.6 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 133%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 178.2 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 123%:
Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում իջել է 5 սմ-ով և կազմել` 1900.48մ:
Ջրային հաշվեկշռի տարրերը |
Ը ն դ ա մ ե ն ը (մլն. մ3) | |||||
Ըստ տասնօրյակների | ամսվա ընթացքում | |||||
1 | 2 | 3 | ||||
ՄՈՒՏՔ | ||||||
Լիճը թափվող գետերով | 9.00 | 10.93 | 11.85 | 31.78 | ||
Արփա – Սևան թունելով | 0.00 | 0.00 | 0.00 | 0.00 | ||
Տեղումները լճի մակերևույթի վրա | 35.3 | 16.4 | 6.90 | 58.6 | ||
Ստորերկրյա հոսք | 2.60 | 2.60 | 2.70 | 7.90 | ||
Ստորերկրյա հոսք Արփա-Սևան թունելով | 0.92 | 0.92 | 1.01 | 2.85 | ||
Ընդամենը | 47.82 | 30.85 | 22.46 | 101.13 | ||
ԵԼՔ | ||||||
Հրազդան գետով | 0.00 | 0.00 | 0.00 | 0.00 | ||
Գոլորշացում լճի մակերևույթից | 57.3 | 52.5 | 68.4 | 178.2 | ||
Ստորերկրյա հոսք | 0.40 | 0.40 | 0.40 | 1.20 | ||
Ընդամենը | 57.7 | 52.9 | 68.8 | 179.4 | ||
Կուտակում (նվազում) | -13.0 | -13.0 | -38.0 | -64.0 | ||
Բացարձակ անկապք | 3.12 | -9.05 | -8.34 | -14.27 | ||
Հարաբերական անկապք % | 5.13 | 17.1 | 12.1 | 7.95 | ||
Բնութագրեր | Լճի մակարդ. մ | Լճի մակերեսը.կմ2 | Լճի ծավալը. կմ3 | |||
Ամսվա առաջին օրը | 1900.53 | 1278.80 | 38.215 | |||
Ամսվա վերջին օրը | 1900.48 | 1278.32 | 38.151 | |||
Միջին ամսական | 1900.51 | 1278.61 | 38.189 | |||
Մակարդակի փոփոխությունը ամսվա ընթացքում -0.05 (մ)
Մակարդակի փոփոխությունը 01.01.17 31.10.17 ընթացքում 0.02 (մ)
31.10.16 և 31.10.17 մակարդակի տարբերությունը -0.03 (մ)