Նոյեմբերի 29-ին, ժամը 19:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Թեղուտ գյուղի պղնձամոլիբդենային գործարանի չգործող պահեստային հատվածում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, մարվել՝ 22:00-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Թեղուտ» ՓԲԸ պղնձամոլիբդենային գործարանի մեխանիկների պահեստում (ընդհանուր մակերեսը 600 քմ):
Պահեստի 50 քմ տարածքում այրվել են էլ. մալուխներ, պլաստամասսե իրեր, ռետինե խողովակներ և հանքափորի սաղավարտներ: