Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար, բեռնատարների համար փակ է:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն