ՃՈ-ն պարտավոր է մեծամաշտաբ խախտումների դեպքում վերլուծություններ անել

«Ընդունված է, որ որպես անվտանգության երաշխավոր ՃՈ-ն պարտավոր է մեծամաշտաբ խախտումների դեպքում վերլուծություններ անել՝ փորձելով վերացնել խախտումների քանակը:

Վերջին օրերին հաճախակի խախտումների TOP տասնայակը գլխավորում է Տիգրան Մեծ – Երևան Սիթիի մերձակա կայանատեղը»,-այս մասին ֆեյսբուքյան խմբերից մեկում գրառում է կատարել մի քաղաքացի։

Նա նաև հավելում է․

«Առաջին հայացքից ամեն ինչ օրինական է: Կա նշան, կա վահանակ, սակայն կա նաև արդարացում վարորդների կողմից:

Նախ վահանակը: Ի՞նչ է նշանակում «Ծառայողական կայանատեղ»։

Մեջբերեմ` «Ավտոկայանատեղի ամբողջ տարածքի համար տուրք վճարած ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են սահմանափակել կամ չսահմանափակել տվյալ ավտոկայանատեղում այլ անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կայանման իրավունքը, սակայն իրավունք չունեն ավտոկայանատեղից օգտվողից գանձելու վճար»:

Փաստորեն վարորդը պարտավոր է ենթարկվել կայանատեղի վճարը նախապես վճարողի ներկայացուցիչի հրահանգներին: Մեր դեպքում կրծքին «բեյջ» ունեցող անձի «ստոյանչիկի», որը բոլորին հորդորում է թեք կայանել (վարորդների պնդմամբ)։

Մյուսը` 6.4 +8.61 նշանների մասին: Այն տեղակայվաց է ծառի ետևում,այսինքն վարորդի համար ոչ տեսանելի հատվածում: Այնինչ օրենքը պահանջում է` «30. Նշանների ազդեցությունը տարածվում է այն երթևեկելի մասի, կողնակի, հեծանվային կամ հետիոտնային արահետի վրա, որոնց կողքին կամ որոնց վրա դրանք տեղակայված են:
Նշանի տեսանելիության հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մ»: Նկարից երևում է,որ նորմը չի պահպանվել»։

Հեղինակի կարծիքով նման մոտեցումը անվտնագության հետ ոչ մի աղերս չունի։ Եվ եթե ՃՈ-ն միջոցներ ձեռք չառնի՝ կարգավորել նման հատվածները, ապա այն միանշանակ կարելի է այն համարել «Ծուղակ»:

Լուսանկաը՝ օգտատիրոջ հրապարակումից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել