Ադրբեջանական հաքերները շուրջ 1300 ֆեյսբուքյան հայ օգտատերերի էջեր են կոտրել․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ սա հայկական ֆեյսբուքյան օգտատերերն են, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները վերջին 1-2 ամսվա ընթացքում եւ, մեծ հավանականությամբ, կարողացել են գողանալ գաղտնաբառը։

Ես գաղտնաբառերը ջնջել եմ, թողել եմ մենակ մարդկանց լոգինները։ Կախված մարդուց, դա կամ մեյլն է, կամ հեռախոսը, կամ ֆեյսի լոգինը։ Հարեւանները հայտարարում են, որ կոտրել են 4 հազար հոգու։ Իրականում, մոտ հազար երեք հարյուր մարդու տվյալ է։ Շատերին, հավանաբար, չեն էլ կարողացել կոտրել, քանի որ ներկայացված գաղտնաբառերը, օրինակ, կրկնում են լոգինը, կամ շատ կարճ են ինչը ֆեյսբուքը պարզապես թույլ չի տալիս։ Սակայն, ես մի շարք լոգին-գաղտնաբառ զույգեր ստուգել եմ, եւ դրանք աշխատում են։

Ավելին, այդ մարդիկ տեղյակ էլ չեն, որ իրենց կոտրել են, քանի որ հաքերները դեռ ձեռք չեն տվել այդ պրոֆիլները։ Այնպես որ, անպայման ստուգվեք, համոզվեք, որ դուք կամ ձեր ընկերները այստեղ չկաք։ 
Հիշեք, որ սրանք հիմնականում մի ձեւ են գողանում գաղտնաբառեր․ Ֆեյսբուքի անունից նամակ կամ գրառում են կատարում եւ առաջարկում լոգին լինել իրենց կողմից ստեղծված կեղծ, ֆեյսբուքը նմանակող էջերում։ Միշտ ուշադիր կարդացեք հասցեն, երբ գաղտնաբառն եք ներմուծում»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել