Նոյեմբերի 27-ին, ժամը 17:24-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բարբյուսի տներից մեկի բնակիչը հայտնաբերել է ռազմամթերքի նմանվող անծանոթ առարկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ինժեներասակրավորական խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերված առարկան МОН-50 տեսակի հակահետևակային բեկորային ական է, որը գտնվել է 10 կգ տրոտիլով լցված երկաթե տարրայի մեջ:
Ժամը 20:45-ին N զորամասի ինժեներասակրավորական ջոկատը զինամթերքը տեղափոխել է զորամասի տարածք:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել էին հակատանկային արկի բեկորներ և նույն հասցեից բեկորային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել Էրեբունի ԲԿ, որի առողջական վիճակը գնահատվել է ծանր: