Բրյուսելում անցկացվող 5-րդ գագաթնաժողովի «Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիրն ընդունվել է: Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում :
Նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի առաջնորդներն ու ներկայացուցիչները, Եվրամիության ներկայացուցիչները և ԵՄ անդամ երկրների առաջնորդները և ներկայացուցիչները հանդիպել են Բրյուսելում նոյեմբերի 24-ին և ընդունել են համատեղ հռչակագիր: