Տղամարդը արյունաքամ է լինում հիվանդանոցի միջանցքում. նրան ոչ ոք չի մոտենում

Սարսափելի դեպք է տեղի ունեցել Ռուսաստանի Սմոլենսկ քաղաքի հիվանդանոցներից մեկում: Տղամարդն արյունաքամ է լինում հիվանդանոցի միջանցքում, սակայն բժիշկները նրան չեն մոտենում և օգնություն չեն ցույց տալիս: Այս մասին հայտնում է ntv.tv հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ 47-ամյա տղամարդը գանգուղեղային վնասվածք ստանալուց հետո տեղափոխվել էր հիվանդանոց: Պարզվեց, որ ծննդայն տոնը նշելուց հետո նրա վրա հարձակվել են անհայտ մարդիկ և ծեծի ենթարկել:

Հոսպիտալացման պահին տղամարդը գիտակցությունը չի կորցրել և հարցերին պատասխանում էր: Գետնին նա ընկել է բժշկի հետազոտությունից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել