Վարչապետը հանձնարարեց հետևել, որ Օրենսդրության կարգավորման հիմնադրամը տա իր վերլուծությունները

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ հանձնարարական ներկայացրեց: Նա հիշեցրեց, որ 2016 թվականի մարտ ամսին կառավարության կողմից հիմնադրվել է Օրենսդրության կարգավորման ազգային հիմնադրամ:

«Պետք է հստակ ձևավորել այն հանձնարարականները, այն առաջնահերթույթւոնները, որոնք մեզ հետաքրքրում են, որպեսզի այդ հիմնադրամը տա իր վերլուծությունները»,-նշեց նա:

Վարչապետը համապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց գործնականում ապահովել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարգավորման ազդեցության արդյունքում ներկայացված առաջարկությունների լիարժեք ուսումնասիրումը և վերլուծումը, իսկ դրանք մերժելու դեպքում՝ ներկայացնել հստակ հիմնավորումներ:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել