Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը

Հաշմանդամության խմբի փոփոխությունից դժգոհ քաղաքացին դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Դիմումատուի հայտնած տեղեկությունների համաձայն՝ վեց տարի շարունակ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում իր նկատմամբ սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ։ Այս տարի ևս այն երկարացվել է մեկ տարի ժամկետով, սակայն փորձաքննությունից երկու ամիս անց զանգահարել են, կանչել վերափորձաքննության և արդյունքում՝ սահմանել հաշմանդամության 3-րդ խումբ։

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրվել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քաղաքացու նկատմամբ հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու հիմնավորվածության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։ Առաջարկվել է նաև քննարկել հանձնաժողովի ընդլայնված կազմով վերափորձաքննություն իրականացնելու հարցը։

Արդյունքում, տեղի է ունեցել բժշկասոցիալական վերափորձաքննություն և արձանագրվել է քաղաքացու առողջական վիճակի վատթարացում, ինչով պայմանավորված էլ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության 2-րդ խումբը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել