5.300.000 ՀՀ դրամ արժողությամբ տարածք կնվիրաբերվի՝ շուկա կառուցելու համար

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել  կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 3 հացեում գտնվող շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.35 հեկտար հողամասից 5 300 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով, 0.21850 հեկտար մակերեսով հողամասը  (այսուհետ՝ գույք) հետ վերցնելու  և  նվիրաբերելու մասին որոշման նախագիծը:

Բայց պայմանով, որ  Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը նվիրաբերված հողամասում  շուկա  կկառուցի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել