ՍԱՊԾ պետը ուրախ կլինի, եթե կարողանան կենսաթոշակի շեմը բարձրացնել

Կենսաթոշակի չափը, իհարկե, երբևէ չի կարող բավարարել: Այս մասին իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով՝ 16 հազար դրամը քիչ է և ինքն ուրախ կլինի, որ կարողանան կենսաթոշակի շեմը բարձրացնել և հույս ունի, որ 2018 թվականի այս խնդիրները կկարգավորի:

Հովհաննես Սահակյանը, խոսելով վարչապետի հանձնարարականներից մեկի մասին, որ պետք է մեծացվի տարեցների նկատմամբ եղած պահանջարկն աշխատաշուկայում, նշեց, որ շատ դեպքերում տեսնում են, որ երիտասարդ կադրերի խնդիր կա, օրինակ՝ հենց իրենց ոլորտում:

«Օրինակ՝ կենսաթոշակից հասկացողները, մենք քաղաքականություն մշակողներն ենք, իրականացնողներն ենք կամ վարչարարություն անողները: Ներքևի օղակում մասնագետներն ամենօրյա առնչություն ունեն յուրաքանչյուր կենսաթոշակի գործի հետ, դրա համար պետք է նաև տարիքի առումով փորձառություն ունենաս: Այս խնդիրներն են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում է բարձրացնել, նաև տարեցներին, ովքեր պատրաստակամ են, ընդգրկել, նաև նրանք շատ դժվար են համակերպվում մտքին, որ այլևս չպիտի աշխատեն ու պետք է գնան տուն, իրենց թոռնիկների հետ խաղան», – շարունակեց Հովհաննես Սահակյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել