Ազգային ժողովի մոտակայքում մեքենա է այրվել, մեկ այլ մեքենա՝ ջերմահարվել

Ազգային ժողովի մոտակայքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ավտոմեքենա է այրվել։ Այս մասին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այսօր՝ նույեմբերի 21-ին, ժամը 12:01-ին։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:16-ին, մարվել՝ 12:21-ին:

Այրվել է «Mercedes E» մակնիշի 34 TN 239 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ.) ամբողջությամբ և «Nissan March» մակնիշի 61 SZ 600 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ. Ս.) բեռնախցիկի հատվածը:

Պարզվել է՝ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել ընթացքի ժամանակ:

Ընթանում է հետաքննություն հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար. նշանակվելու է հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել