Սոցիալական ապահովության պետականա ծառայության պետ Հովհաննես Սահակյանը իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մամուլում տեղ գտած հրապարակումները այն մասին, որ ինքը ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վատ հարաբերությունների մեջ են, այդ լուրերը կեղծ են:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ հարաբերութոյւնները նրանց միջև լարվել էին, քանի որ Հովհաննես Սահակյանը ՍԱՊԾ պետ նշանակվելուց հետո աշխատաքից ազատել է մի քանի պաշտոնյաների, որոնց նախարարն էր երաշխավորել:
«Ես և Արտեմ Ասատրյանը աշխատանքային, գործընկերային, ընկերական հարաբերությունների մեջ ենք, շատ կոնստրուկտիվ աշխատանք ենք իրաանացնում: Այդ հրապարակումները նպատակ ունեն մեր ներկայացրած ծրագրերում խնդիրներ առաջացնել»,-նշեց նա:
Ծառայության կադրերից ազատվելու առումով ՍԱՊԾ պետը ընդգծեց, որ նա այն մարդկանցից չէ, որոնք կաշկանդվում են հրապարակային ամբողջ գործընթացը ներկայացնել:
«Եթե մարդը ի վիճակի չէ մեր սկզբունքներով քայլելու, անկախ նրանից, թե ով է, ինքը զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի և սեփական դիմումի համաձայն գնալու է տուն, իսկ այն մարդիկ, ովքեր անաչառ են մանլու են և մեզ հետ աշխատեն: Այստեղ սրա կադրեր, նրա կադրեր չկան»,-ասաց նա: