Ստուգումների արդյունքում 300 կենսաթոշակառուների մասով նվազեցվել է 3000 տարի ստաժ

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ  իրենք միտված են եղած խնդիրները լուծելու և կաշկանդված չեն ոչ մեկի առջև:

ՍԱՊԾ ծառայության պետը նշեց, որ այս ընթացքում  արդեն այցելել են 8 մարզ, ևս 2 մարզ այցելությունը կիրականացնեն այս տարի: Պատրաստվում է նաև այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ տարածքներում աշխատակիցներին հանդիպելու նպատանկով:

Հովհաննես Սահակյանը ընդգծեց, որ այս 100 օրվա ընթացքում կարևորագույն 4 բան է արվել: Առաջինը՝ ՔԿԱԳ տարածքային մարմիններում առաջին և երկրորդ երեխայի ծնունդը էլեկտրոնային համակարգերով գրանցելու համակարգ է ներդրվել:

«Դիմողն ինքն է որոշելու ինչ եղանակով և որտեղից ստանալ նպաստը, նույն ծրագիրը հունվարի 1-ից տարածվելու է երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մահվան պետական գրանցման  ընթացքում թաղման նպաստ ստանալու դիմումների ընդունման գործընթացի վրա: էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարությանև կոռուպցիոն  ռիսկերի նվազեցմանը»,-նշեց նա՝ տեղեկացնելով, որ 21.000 քաղաքացի առաջին և երկրորդ երեխայի միանվագ նպաստի դիմումը լրացրել է առցանց:

Հովհաննես Սահակյանը ընդգծեց նաև կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով զինծառայողներին, նրանց ընտանիքի անդամների կենսաթոշակը և պարգևավճարները նշանակելու  համար ներդրված համակարգի կատարելագործումը, ինչպես նաև աշխատանքային գրքույկների հաշվառման և աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությանը կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու աշխատանքաների կատարումը:

ՍԱՊԾ պետը հատկապես ընդգծեց պաշտոնավարման ընթացքում գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու համակարգի կատարելագործումը:

Սահակյանը շեշտեց, որ անձանց աշխատանքային գործունեության ժընթացքում հնարավոր ոչ հավաստի աշխատանքային ստաժերի հետ կապված խնդիրը ծառայության պետի հրամանով սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները  և 11 աշխատակիցները խիստ պատասխանատվության են ենթարկվելու ստաժերի գույքագրմանը կամ 2017թ, հունվարի մեկից հետո դիմումների հիման վրա ներկայացված ստաժներին վերաբերող տեղեկատվությունը համակարգ չմուտքագրելու, ոչ ամբողջական մուտքագրելու դեպքում:

Ստուգումների արդյունքում 300 կենսաթոշակառուների մասով նվազեցվել է 3000 տարի ստաժ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել