Այսօր ԱԺ «Ելք» խմբակցությունը դիմելու է կառավորությանը՝ ՍԴ-ի որոշումը`այն է լուծարել Վանաձորի ավագանին: Այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում հրավիրված նախորդ շաբաթ տեղի ունեցած քառօրյա նիստերի ամփոփիչ ճեպազրույցի ժամանակ:
«Վեց ամիս ավագանին նիստեր չի գումարել և օրենքով՝ ավագանիին կլուծարվի այն պարագայում, երբ 6 ամիս անընդհատ նիստեր տեղի չունենան: Վանաձորի ավագանու լիազորությունները ենթակա են վաղաժամկետ դադարեցման և Վանաձորում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանը հայտարարեց Վանաձորի ավագանու մահը և այն ինչ տեղի է ունենում այս օրերին՝ հուշագրերի ստորագրման տեսքով, դա դիակին վերակենդանացնելու փորձ է. «Բայց դիակը չի կարող կենդանանալ»: