Լոռու մարզում գործող լրագրողական ՀԿ-ի կանոնադրությունը վերագրանցվել է պետռեգիստրում

Լոռու մարզում  գործող «Լրագրողների «Սելեն» ակումբ» ՀԿ-ն իր կանոնադրությունը վերանայել և անվճար գրանցել է ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։

Այս հարցում  ՀԿ-ին աջակցել է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան Արթուր Սուքիասյանը։

«Մեր կանոնադրությունը համապատասխանեցվեց օրենքին, Երևանում ներկայացրեցին պետռեգիստր, մի քանի օր հետո պատասխան ստացանք, որ հաստատվել է»,- նշեց «Լրագրողների «Սելեն» ակումբ» ՀԿ ներկայացուցիչ Անի Խաչատրյանը։ Նա նշեց, որ տեխնիկական փոքր խնդիրներ են առաջացել պետռեգիստրում, որոնք սակայն հեշտությամբ հարթվել են։

Նշենք, որ նոր օրենքի վերաբերյալ դասընթացներն ու ՀԿ-ների անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:

 «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել