Զգուշացում ՄոբիԴրամից. խուսափեք խարդախության զոհ դառնալուց

ՄոբիԴրամ նորարարական էլեկտրոնային վճարումների համակարգի կողմից հայտարարություն է տարածվել իր բաժանորդների համար, որում զգուշացվում է խուսափել խարդախությունների զոհ դառնալուց:

«Տեղեկացնում ենք, որ նկատվել են մեր հաճախորդներին ուղարկված կեղծ նամակներ որտեղ պահանջվում է մուտքագրել մուտքանուն, գաղտնաբառ և PIN: Հիշե՛ք, որ ՄոբիԴրամ համակարգը պահանջում է PIN-ի մուտքագրում միայն ֆինանսական գործարքը հաստատելու ժամանակ։

Տեղեկացնում ենք ձեզ, որ ՄոբիԴրամ կազմակերպության պաշտոնական կայքը տեղակայված է միայն mobidram.am և mobidram.mts.am հասցեներով։ Ցանկացած այլ հասցեներով տեղակայված կայքերը հանդիսանում են կեղծ և ՄոբիԴրամը պատասխանատվություն չի կրում դրանցում զետեղված տեղեկությունների համար։

Ֆինանսական խարդախության դեպքեր նկատելիս անհրաժեշտ է այդ մասին ընկերությանն անհապաղ տեղյակ պահել, ինչը թույլ կտա առավել համակարգված կերպով և հաճախորդների հետ համագործակցությամբ պայքարել այդ խարդախության դեմ»,-ասվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել